Մահացել է «Աստղային պատերազմներ» և Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարերի դերասան Շեյն Ռիմերը
Կյանքի 90-րդ տարում մահացել է կանադացի դերասան Շեյն Ռիմերը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է պրոդյուսեր և ռեժիսոր Ջերի Անդերսոնը:
«Տխուր լուրն այն մասին, որ մահացել է Շեյն Ռիմերը, իրական ցնցում էր բոլորիս համար Anderson Entertainment-ում: Մեր ցավակցությունն ենք հայտնում Շեյնի ընտանիքին և ընկերներին», գրել է Անդերսոնը սոցցանցում:
Դերասանի մահվան փաստը հաստատել է նրա այրին, սակայն մահվան պատճառը չի նշվում:
Իր կարիերայի ընթացքում Ռիմերը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում: Հանրությանը նա հիշվել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից («Լրտեսը, որն ինձ սիրում էր», «Ադամանդները հավերժ են», «Ապրում ես միայն երկու անգամ»): Բացի այդ, դերասանը նկարահանվել է «Աստղային պատերազմներ 4. նոր հույս» ֆիլմում, ինչպես նաև Սումերմենի և Բեթմենի մասին կինոնկարներում:










